ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ցողունային բջիջներով կբուժեն սրտի արատը. biostem.am
Յուրաքանչյուր տարի գիտության և բժշկության ասպարեզում ի հայտ են գալիս ավելի շատ տվյալներ ցողունային բջիջների օգտագործմամբ այս կամ այն հիվանդության բուժման արդյունավետության մասին: Հերթական նորությունը հետևյալն է՝ փետրվարին Լոս Անջելեսի (ԱՄՆ) Մանկական հիվանդանոցի հետազոտողները հայտարարեցին նոր ծրագրի իրականացման մեկնարկի մասին, որի ընթացքում ուսումնասիրվելու են պորտալարային ցողունային բջիջների օգտագործման հնարավորությունները սրտի արատ ունեցող փոքրիկ պացիենտների մոտ: Մեր գիտնականները ամերիկական հետազոտությունը գնահատում են որպես խիստ հեռանկարային:
Հիշեցնենք, որ պորտալարային արյունը պարունակում է այսպես կոչված արյունաստեղծ (հեմոպոետիկ) ցողունային բջիջներ: Եվ հենց դրանցից են հետո ստեղծվում արյունաստեղծ և իմունային համակարգի բոլոր բջիջները, ինչպես նաև որոշ այլ տիպի բջիջներ: Այսօր բժիշկները նկատում են, որ եթե ինչ-որ պատճառով մեծահասակ մարդու մոտ ուժեղ վնասվեն իմունային և արյունաստեղծ բջիջները (օրինակ, քիմիոթերապիայի հետևանքով), ապա, որպես ապահովագրական ինչ-որ պաշար՝ հեմոպոետիկ ցողունային բջիջների տրանսպլանտացիայի կիրառմամբ, կարելի է կրկին վերականգնել ողջ իմունային և արյունաստեղծ համակարգը: Այնուամենայնիվ, արդեն այսօր արյունաստեղծ բջիջների փոխպատվաստմամբ բուժում են տարբեր օնկոհեմատոլոգիական հիվանդություններ (լեյկոզներ), արյան հիվանդություններ (օրինակ. տարբեր անեմիաներ) և իմունային համակարգի ախտահարումներ, ինչպես նաև որոշ ժառանգական հիվանդություններ:
Բժշկության մեջ հեմոպոետիկ բջիջների փոխպատվաստումը սկսել են կիրառել անցյալ դարի 70 -ականներից: Սկզբում դրանք ստանում էին ոսկրածուծից: Իսկ 1988 թ-ից արդեն սկսեցին օգտագործել պորտալարային-պլացենտար կոմպլեքսը, որը ծննդաբերությունից հետո նախկինում պարզապես դեն էր նետվում: Այսօր աշխարհի տարբեր երկրներում կա պորտալարային արյան պաշտոնական պահպանման մոտ 200 բանկ և դրանց ենթակառույցները: Յուրաքանչյուր տարի աշխարհում իրականացվում է ավելի քան 50 000 փոխպատվաստում, և պորտալարային արյունը, որպես ցողունային բջիջների աղբյուր, արդեն դարձել է այդ վիրահատությունների կարևոր բաղադրիչը:
Այդ բջիջների օգտագործման ուղիները աշխարհում մշտապես ընդլայնվում են: Այժմ ամերիկացի բժիշկները պետք է պորտալարային արյան բջիջների տրանսպլանտացիան իրականացնեն սրտի ձախ փորոքի հիպոպլազիայի սինդրոմով հիվանդ (արատների տեսակներից մեկը) երեխաների մոտ արդեն կյանքի առաջին իսկ ամիսներին: Այս հիվանդությունը, որը, բարեբախտաբար, հանդիպում է ոչ հաճախ, շատ ծանր ընթացք ունի: Արյան շրջանառության անբավարությունը արտահայտվում է արդեն ծնվելուց մի երկու օր հետո և հաշված օրերի ընթացքում բերում է երեխայի մահվան: Առայժմ այդ արատը բուժվում է միայն վիրահատական ճանապարհով: Վիրահատությունը կատարվում է մի քանի փուլով, առանց դրա երեխաները մահանում են կյանքի առաջին օրերին:
Ամերիկյան հետազոտությանը կմասնակցեն մոտ 20 երեխա, ովքեր մի քանի տարվա ընթացքում կգտնվեն գիտնականների և մասնագետների հսկողության տակ: Եթե կնոջ հղիության ընթացքում պտղի մոտ կախտորոշվի սրտի բնածին արատ, նրան կառաջարկվի պահպանել պորտալարային արյունը ծննդաբերության ժամանակ: Նորածնին ծննդյան առաջին իսկ օրերին և անգամ ժամերին կիրականացվի վիրահատություն (կլայնացվի միջնախասրտային միջնապատի բացվածքի լայնացում, որը կնպաստի արյան ավելի լավ խառնվելուն): Հաջորդ վիրահատությունը կկատարվի արդեն 6 ամսեկանում և հենց այդ ժամանակ էլ բժիշկները սրտի մեջ կներմուծեն պորտալարային արյունից վերցված սեփական ցողունային բջիջները: Հետազոտողների սպասման համաձայն, փոխպատվաստված բջիջները երեխայի առաջին տարվա ընթացքում կդրդեն սրտամկանի աճ: Մոտ երեք տարեկանում կիրականացվի երրորդ վերականգնողական վիրահատությունը:
՛՛Ամերիկացիների նոր հետազոտությունը լավ օրինակ է բուժման վիրահատական մեթոդների սիներգիայի և նոր բջջային տեխնոլոգիաների համար, որը բժշկության նոր հորիզոններ է բացում,-պարզաբանում է ռուսական հեմոբանկերից մեկի լաբորատորիայի ղեկավար Իվան Պոտապովը,-Հետազոտությունն անցկացվում է սրտի արատ ունեցող երեխաների բուժման նոր մոտեցում գտնելու նպատակով, որը, հնարավոր է կապահովվի հիվանդներին կյանքի նոր որակ ապագայում: Ամեն դեպքում, արդեն հիմա կարելի է ասել, որ սրտի արատի ներարգանդային հայտնաբերման ժամանակ, ծննդաբերության ընթացքում պորտալարային արյան պահպանման շնորհիվ, հիվանդ երեխաների համար կա լավ արդյունքների մեծ շանս այդ բարդ վիրահատություններից հետո:
Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է Eurek Alert-ը, ԱՄՆ և Լեհաստանի գիտնականների խումբն առաջարկում է բուժել COVID-19-ը՝ բլոկադայի ենթարկելով մոլեկուլյար «մկրատները», որոնց վիրուսն օգտագործում է վերարտադրվելու և մարդու...
Բժշկական բացահայտումների Կալիֆորնիական ինստիտուտի գիտնականները առաջին անգամ վերածրագրավորել են 114 ամյա կնոջ՝ պատմության մեջ ամենածեր դոնորի ցողունային բջիջները: Գիտափորձն անցկացվել է...
NASA-ի տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանում /ՄՏԿ/ սկսել են մարդկային բջիջներ աճեցնել: Փորձարկումը պետք է պարզի, թե մարդկային հյուսվածքի զարգացման վրա ինչպե՞ս է ազդում ցածր գրավիտացիան...
Համաշխարհային բժշկական միությունը հորդորում է սեփական ընտանիքի կամ դոնորության համար պահպանել պորտալարային արյունը` հասարակական բանկերում: Այդպիսի կենսաբանական պաշարները` արյունաստեղծ ցողունային բջիջները...
Այդ մասին հայտնում է Naked Science-ը: Արյունատար անոթներով մարդկային մաշկի բնականին նման նմուշը տպվել է 3D տպիչով Rensselaer (США) Պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականների կողմից: Նոր տեխնոլոգիայի...
Չինացի բժիշկների երկու խումբ փորձել է կորոնավիրուսային վարակով պացիենտներին բուժել մեզենխիմալ ցողունային բջիջներով։ Ըստ բժիշկների հաղորդման, այս միջոցառումն օգնում էր նվազեցնել բորբոքման...
Կորոնավիրուսը շնչուղիների հիվանդություն առաջացնող վիրուս է, որը լուրջ դեպքերում կարող է հանգեցնել թոքաբորբի...
Փաստ առաջին
Ցողունային բջիջների մետաբոլիզմը կարելի է վստահորեն անվանել յուրահատուկ` այն այնքան է դանդաղած...
Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով չափազանց հրատապ է և դեռևս համարվում է փորձարարական: Այս նյութի նպատակն է՝ աուտիզմի ժամանակ պորտալարային արյան ցողունային բջիջների օգտագործմամբ, բջջային թերապիայի...
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
Երեխայի լույս աշխարհ գալուց հետո սկսվում է ծնողների պարտքի և պատասխանատվության գիտակցումը: Պատկերացրեք. Ձեզ առաջարկում են գնել դեղատուփ` դեղերով, որոնք օգնելու են երեխային բուժել նրա հիվանդությունները, վնասվածքներն` ամբողջ կյանքի ընթացքում...
«Պուլսացող կպչուկ» (пластир). սա յուրահատուկ տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս պայքարել սրտային նոպայի հետևանքների դեմ: Այն ստացել են պացիենտի կենդանի, կծկվող ցողունային բջիջներից, հայտնում է BBC-ն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն